Մատչելի հղումներ

Բողոքի նոր ալիք՝ աշխարհի մահմեդական երկրներում


Meskipun demontrasi atas film anti-Islam di Srinagar, kota utama Kashmir, sempat mengakibatkan bentrokan dengan polisi, dan beberapa tempat lainnya, tindakan segera Pemerintah India atas penanyangan video itu di India berhasil mencegah meluasnya demonstra

Meskipun demontrasi atas film anti-Islam di Srinagar, kota utama Kashmir, sempat mengakibatkan bentrokan dengan polisi, dan beberapa tempat lainnya, tindakan segera Pemerintah India atas penanyangan video itu di India berhasil mencegah meluasnya demonstra

Մահմեդական աշխարհում բողոքի նոր ալիք է բարձրացել Մուհամեդ մարգարեին ծաղրի ենթարկող կինոնկարի պատճառով։ Բանգլադեշի մայրաքաղաք Դհաքայում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ սկսված բախումների արդյունքում առնվազն 1Օ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։ Ցուցարարներն այրել են ավտոմեքենաներ, այդ թվում՝ ռազմական մի բեռնատար։ Ձերբակալվել է մի քանի ցուցարար։

Ցույցերի կազմակերպիչները կոչ են արել կիրակի օրը սկսել համընդհանուր գործադուլ։

Պակիստանում կառավարության նախարարներից մեկը 1ՕՕ հազար դոլարի պարգեւատրում է խոստացել նրան, ով կսպանի նշված ֆիլմը նկարահանած անձնավորությանը։ Նա նաեւ հորդորել է Թալիբանին ու ալ Քաիդային՝ օգնել հայտնաբերելու նկարահանողին։

Նրան սպանելու հորդորներով երկրի մայրաքաղաք Իսլամաբադում երթի է դուրս եկել մի քանի հազար մարդ։

Հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի Քանոյի շրջանի մահմեդական կրոնական առաջնորդ Էմիր Քանոյի պալատ։

Գերմանիայի Դորթմունթ քաղաքում խաղաղ ցույց է անցկացրել մոտ հազար մահմեդական։

Հիշեցնենք, որ փոքր բյուջեով նկարահանված ինտերնետային կինոնկարի հեղինակը Կալիֆորնիայի հակամահմեդական հայացքների տեր մի ռեժիսոր է։

Ցուցարարներին նաեւ վրդովեցրել են ֆրանսիական մի քանի ամսագրերում Մուհամեդ մարգարեիյ մերկ պատկերները։

Ֆրանսիայի կառավարությունը 2Օ երկրներում փակել է իր դեսպանությունները, հյուպատոսությունները, մշակութային կենտրոններն ու դպրոցները։ Երկրի իշխանությունները նաեւ հրաժարվել են արտոնել հակաամերիկյան երկու ցույցերի անցկացումը։

XS
SM
MD
LG