Մատչելի հղումներ

Իրանի միջուկային ծրագրի դեմ գրեթե միաձայն որոշում՝ ԱՄՆ-ի Սենատում


ԱՄՆ-ի Սենատն ընդունել է Իրանի միջուկային զենքերի արտադրության ծրագրի դեմ գրեթե միաձայն մի բանաձեւ՝ ձայների 9Օ-ը 1-ի հարաբերությամբ։

Ոչ պարտադիր իրագործելի այս բանաձեւում նշվում է, որ այն չի ակնարկում Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու կամ պատերազմ հայտարարելու մտադրություն։
Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը, որը բանաձեւին դեմ քվեարկած միակ սենատորն է, դատապարտել է բանաձեւը՝ հայտարարելով, որ այն ռազմական ուժ կիրառելու դեպքում արդարացման հիմք ստեղծելու նպատակ ունի։

Օբամայի վարչակազմը չի ընդունել միջուկային ծրագիրը դադարեցնելու համար Իրանին վերջնաժամկետ ներկայացնելու Իսրայելի կոչերը։
Իսրայելը միջուկային Իրանը համարում է մեծ սպառնալիք իր անվտանգությանը եւ հրաժարվում բացառել Իրանի միջուկային տեղանքների դեմ ռազմական գործողությունների դիմելու հնարավորությունը։

Թեհրանը շարունակում է պնդել, որ միջուկային իր ծրագրերն ունեն զուտ խաղաղ նպատակներ։


XS
SM
MD
LG